Главная » 2012 » Январь » 23 » Օգնենք Ելենա Քալաշյանին
11:25 Օգնենք Ելենա Քալաշյանին | |
------
Դիմում եմ Ձեզ ոչ հեշտ խնդրանքով`փրկե’ք իմ կյանքը:
Իմ անունը Ելենա է,ես 32 տարեկան եմ: Մինչև 2010թ. դեկտեմբերը ապրել եմ ինչպես մեր երկրի բոլոր երիտասարդները` աշխատել եմ, հանդիպել ընկերներիս, հաճախել համերգներ, թատրոններ և ուրախացել կյանքով:
Բայց 2010թ. դեկտեմբերին ամեն ինչ կտրուկ փոխվեց, ես զգացի անհարմարություն աջ կրծքիս հատվածում:
Մամոգրաֆիայի կենտրոնում` բժշկական գիտությունների թեկնածու Ա.Խ. Հակոբյանի մոտ հետազոտվելուց հետո տեղեկացա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ – աջ կրծքագեղձի ծորանային կարցինոմա:
"Շենգավիթ” բժշկական կենտրոնում ինձ վիրահատեց դոցենտ Ա.Վ.Ստեփանյանը: Հյուսվածքաբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ նորագոյացությունները ոչ միայն կրծքի վրա են, այլ նաև 18-ից 9-ը ավշարային հանգույցների վրա: Գենետիկական հետազոտությունների կենտրոնում
"Հերցեպտին” -ի թանկության և անհրաժեշտ դրամական միջոցների բացակայության պատճառով բուժման ընթացքը հետաձգվեց: Ինձ մոտ գոյացան մետաստազներ լյարդում և ոսկրային հյուսվածքներում– ռեցիդիվ…
Ի շնորհիվ ազգականներիս, ընկերներիս և բոլորովին անծանոթ մարդկանց, ովքեր, իմանալով իմ ցավի մասին, ինտերնետում՝ ֆեյսբուքում էջ էին բացել Help to Elen Kalashyan (http://www.facebook.com/pages/Help-to-Elen-Kalashyan/136144193130792?ref=ts) , որտեղ պատմել էին իմ մասին և դիմել իրենց ընկերներին` օգնել ինձ: Օգնությունը եկավ և ես 14 կուրս կարողացա ընդունեմ: Բուժման արդյունքները ակնհայտ էին – հիվանդությունը նահանջում էր 15 մետաստազներից մնացել էր միայն 3:
ԲԱՅՑ … 14.05.2012թ. <<Նաիրի>> ԲԿ-ում գերմանացի ուռուցկաբան պրոֆեսոր Ch. Sohn-ի կողմից հետազոտման ժամանակ ինձ նշանակվեց հրատապ վիրահատություն, որը հաջող իրականացվեց հենց պրոֆեսոր Ch. Sohn-ի կողմից: 5 շաբաթ անց, նոր վիրահատություն և նորից դեղորայքային թերապիայի նշանակում – 18 ամիս "Հերցեպտին” կամ ՞Թայվերբ՞դեղամիջոցներով:
Հերթական դեղորայքի ներառկումը նշանակված էր օգոստոսի 3-ին:
Սակայն, հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ քիմիական միջոցներով բուժումս շարհունակելը անհնարին է,բժիշկները արգելեցին, քանի որ ունեմ լուրջ խնդիրներ սրտի և լյարդի հետ (նախկինում ընդունված քիմիայի հետևանքները):
Այսպիսով միակ հնարավոր բուժման տարբերակը դա արևելյան ավանդական բուժումն է:
Արդեն վարում ենք բանակցություններ Չինական բժիշկների հետ և նրանք հաստատում են, որ իմ դեպքում բուժվելը լիովին հնարավոր է, բայց պետք է մեկնեմ Չինաստան: Այնտեղ ապրելու, թարգմանչի ծառայությունների և բուժման արժեքը կազմում է ամսական մոտ 3500-4000 դոլլար + ավիատոմսերի արժեքը:
Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ ավարտել բուժման հիմնական փուլը, ինչի համար անհրաժեշտ է մոտ 8 * 1.500.000 դրամ: Գիտակցելով գումարի մեծությունը, խնդրում եմ Ձեզ աջակցել գումարի թեքուզ որոշ մասի հայթհայտման հարցում:
Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ Չինաստան մեկնելու և բուժում ստանալու հարցում`առանց որի ես չեմ կարող ապաքինվել, ապրել…
Փրկե’ք իմ կյանքը, խնդրում եմ:
Հարգանքներով Ելենա Ալեքսանդրի Քալաշյան
| |
|
Всего комментариев: 3 | |||
| |||